DriveMeԱվտոդպրոց և քննության նախապատրաստման հավելված

Պատրաստվիր քննությանը՝ հանգիստ և վստահ

Կայքում և հավելվածում սովորիր ճանապարհային երթևեկության կանոնները, լուծիր պաշտոնական հարցերը և փորձիր իրական քննության սիմուլյացիան։

Պաշտոնական հարցեր, տեսություն և քննության սիմուլյացիա՝ մեկ տեղում։

Անվճար է․ մուտք գործիր միայն առաջընթացդ պահպանելու համար
9:41▲ ▼ ●
79%
Քննության պատրաստվածություն
Հանձնված
2հարցաշար
3լեզու
10խումբ
Ո՞ր ուղղությամբ կարող է շարժվել կարմիր մեքենան
AՄիայն ուղիղ
✓Ուղիղ կամ աջ
CՄիայն աջ
Թեստը հանձնված է18 / 20 ճիշտ
Անվճար է․ մուտք գործիր միայն առաջընթացդ պահպանելու համար
2հարցաշար
ABC և DT
10խումբ
պաշտոնական հարցաշար
3լեզու
ՀԱՅ · РУС · ENG
20հարց
30 րոպե
ԻՆՉ Է ՆԵՐԱՌՎԱԾ

Քննությունը հանձնելու համար անհրաժեշտ ամեն ինչ՝ մեկ տեղում

Սովորիր ճանապարհային երթևեկության կանոնները, լուծիր պաշտոնական հարցերը և փորձիր իրական քննության սիմուլյացիան։

Ճանապարհային երթևեկության կանոններ

Ճանապարհային նշաններ, գծանշումներ, երթևեկության կանոններ և առաջին օգնություն։ Այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ՝ անվճար և միշտ հասանելի։

Բացել տեսությունը→

Թեստեր և պարապմունքներ

Բոլոր պաշտոնական հարցերն իրական քննության ձևաչափով — ABC և DT վարորդական իրավունքի կարգերի համար։

Սկսել պարապել→

Քննության սիմուլյացիա

Հոգեբանական թեստի 3 հարց, ապա՝ գիտելիքների ստուգման 20 պատահական հարց պաշտոնական հարցաշարից։ 30 րոպե՝ ինչպես իրական քննության ժամանակ։

Սկսել քննության սիմուլյացիան→

Հաճախ տրվող հարցեր

DriveMe ավտոդպրոցում սովորում ես ճանապարհային երթևեկության կանոններն ու վարման հմտությունները՝ տեսական և գործնական դասերի ընթացքում։ Հավելվածում ու կայքում կարող ես ինքնուրույն կրկնել նյութը, լուծել քննական հարցերը և փորձել քննության սիմուլյացիան։
Տեսական դասերն անցկացվում են հայերեն և ռուսերեն։ Հավելվածում ու կայքում ուսումնական նյութերն ու քննական հարցերը հասանելի են հայերեն, ռուսերեն և անգլերեն։
Կսովորես ճանապարհային նշաններն ու գծանշումները, խաչմերուկների անցման, ճանապարհը զիջելու և անվտանգ երթևեկության կանոնները։ Թեմաները բացատրում ենք օրինակներով ու քննարկում քննական հարցերը, որպեսզի հասկանաս կանոնների կիրառությունը։
Դասերն անհատական են․ մեքենայում դու ես և հրահանգիչը։ Վարում ես քաղաքային երթևեկության պայմաններում, մարզվում քննական երթուղիներում ու կատարում քննության վարժությունները։ Հրահանգիչն օգնում է աստիճանաբար ձեռք բերել ինքնուրույն և անվտանգ վարելու հմտություններ։
Դա կախված է քո փորձից և սովորելու տեմպից։ Առաջին դասից հետո հրահանգիչը կգնահատի պատրաստվածությունդ և կառաջարկի դասերի նախնական քանակը։ Հետագա դասերը կպլանավորեք՝ հաշվի առնելով առաջընթացդ և այն հմտությունները, որոնք դեռ պետք է ամրապնդել։
Այո՛, կարող ես սկսել զրոյից։ Առաջին դասին ծանոթանում ես մեքենային, ղեկին ու ոտնակներին, ապա անցնում պարզ վարժությունների։ Հրահանգիչը հարմարեցնում է ուսուցման տեմպը քո պատրաստվածությանը։ Եթե լարվում ես կամ վախենում, ասա նրան՝ միասին հանգիստ սկսելու համար։
Զանգահարիր +374 41 262 227 կամ գրիր մեզ WhatsApp-ով, Telegram-ով կամ Instagram-ում՝ @drive_me_autoschool։ Նշիր՝ ուզում ես սկսել տեսական, թե գործնական դասերից, և երբ է քեզ հարմար։ Միասին կհամաձայնեցնենք առաջին դասի օրն ու ժամը։
Այո՛։ Գործնական դասերի համար կարող ենք քննարկել առավոտյան, երեկոյան կամ հանգստյան օրերի ժամերը։ Գրանցվելիս նշիր քեզ հարմար տարբերակները․ դասի ժամը կհամաձայնեցնենք՝ հաշվի առնելով նաև հրահանգչի ազատ ժամերը։
Այո՛, DriveMe-ի հավելվածն ու կայքը հասանելի են բոլորին՝ անվճար։ Առանց գրանցվելու կարող ես սովորել կանոնները, ուսումնասիրել նշանները, լուծել հարցերն ու թեստերը և փորձել քննության սիմուլյացիան։ Անվճար հաշիվ ստեղծելով՝ կկարողանաս պահպանել առաջընթացդ և շարունակել նույն հաշվով թե՛ կայքում, թե՛ հավելվածում։
Մեր հասցեն է՝ Երևան, Մովսես Խորենացու փողոց, 160/1։ Եթե տեղը գտնելու հարցում օգնություն է պետք, զանգահարիր +374 41 262 227։